Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ուռա, товарищи!

   Ուռա, товарищи!
15.09.2023 | 11:32

Նախկինում՝ շքերթների ժամանակ, սրբում, փայլեցնում էին զենքն ու զրահը, վահանն ու սաղավարտը: Մեր օրերում՝ լվանում, կարգի են բերում ռազմական տեխնիկան:

ՔՊ այսօրվա շքերթին զենք ու զրահից փայլեցրել են նիգոլի չագուջը (խրոմապատել են, թոփ թազա բանտիկ կապել), իսկ ռազմական տեխնիկայից՝ «Քայլո» շանը (բուրդը գզել- ֆենել են, ատամները՝ վինիրապատել):

Ուռա, товарищи!

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ